Հարավային Կարոլինայի լողափում հրաձգության հետևանքով վեց դպրոցական է վիրավորվել
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի Փալմս կղզու լողափում հրաձգության ժամանակ վեց մարդ է վիրավորվել, այդ թվում՝ դեռահասներ։ «Գազետա ռու»-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է ABC News-ը՝ քաղաքի ոստիկանությանը հղումով։
Ինչպես պարզաբանել է ոստիկանությունը, ծովափին հավաքվել են մեծ թվով ավագ դպրոցի աշակերտներ, ովքեր նշել են «ման եկողի օրը»։
Միջոցառման ընթացքում մի քանի ընդհարում է տեղի ունեցել։
«Այդ ընդհարումներից մեկի ժամանակ մի քանի կրակոց է հնչել»,-պարզաբանում է հեռուստաալիքը։
Այս պահին վեց զիրավորի մասին է տեղեկություն հաստատվել, նրանք տեղափոխվել են հիվանդանոց։
Զինված հակամարտության պատճառները հետաքննվում են։
Հարակից հրապարակումներ`
- Առնվազն 10 մարդ է զոհվել Վիրջինիայի Walmart խանութներից մեկում հրաձգության հետևանքով
- ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով վիրավորվել է առնվազն 14 մարդ
- Հրաձգության դասընթացներ՝ զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների համար
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները