Հնդկաստանի նախագահը թռել է Су-30 կործանիչով
Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրմուն շաբաթ օրը Ասամում գտնվող Թեզպուր ավիաբազայից թռել է Սու-30 կործանիչով: Թռիչքի մասին հայտնել են նախագահի քարտուղարությունից, որին անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն:
Նախագահը, որը Հնդկաստանի զինված ուժերի գերագույն հրամանատարն է համարվում, նախքան ռազմաօդային ուժերի բազա վերադառնալը, մոտ 30 րոպե թռել և ուսումնասիրել է Բրահմապուտրան և Թեզպուր հովիտը, որոնք նայում են Հիմալայներին:
Նախագահ Մուրմուն Հնդկաստանի երրորդ նախագահն է և երկրորդ կին նախագահը, ով կատարել է նման թռիչք: Ինքնաթիռը վարում էր խմբի կապիտան Նավին Կումարը՝ 106-րդ ջոկատի հրամանատարը:
«Ինձ համար ոգևորիչ փորձ էր թռչել Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հզոր Су-30 MKI կործանիչով: Հպարտություն է, որ Հնդկաստանի պաշտպանական կարողությունները զգալիորեն ընդլայնվել են և ընդգրկում են բոլոր սահմանները ցամաքում, օդում և ծովում: Շնորհավորում եմ Հնդկաստանի ռազմաօդային ուժերին և ողջ ռազմական թիմին՝ Թեզպուրի ավիաբազային այս թռիչքի կազմակերպման կապակցությամբ»,-գրել է Մուրմուն թռիչքից հետո։
Су-30 MKI կործանիչն արտադրվում է Հնդկաստանում ռուսական լիցենզիայով Hindustan Aeronautics Limited-ի կողմից։ Հնդկաստանի ռազմաօդային ուժերը զինված են մոտ 270 նման օդանավերով, այդ թվում՝ Ռուսաստանից մատակարարվածներով։
Հարակից հրապարակումներ`
- Հնդկաստանը կրճատել է զենքի ներմուծումը, ավելացրել արտահանումը
- Հնդկաստանում առնվազն 35 մարդ է զոհվել տաճարի հատակի փլուզման հետևանքով
- Հնդկաստանում ընթացող ստուգատեսում Էլիդա Քոչարյանը հաղթանակ է տարել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները