«Հրապարակ». Տեղի համայնքապետարանը գումարելու է ավագանու նիստ, որի օրակարգում անվտանգության հարցերը ներառված չեն
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ապրիլի 14-ին Տեղի համայնքապետարանը գումարելու է ավագանու նիստ, որի օրակարգում անվտանգության հարցերը ներառված չեն։ Ադրբեջանի զինուժը մարտի 30-ի գիշերը փակել էր Գորիս-Ստեփանակերտ մայրուղին և առաջ եկել՝ մոտ 80 հեկտար օկուպացրել Տեղ գյուղից ու ամրաշինական աշխատանքներ սկսել՝ դիրքեր-պոստեր կառուցելով։
Տեղի ավագանու ապրիլի 14-ի նիստի օրակարգում ընդգրկված հարցերն են․ «1․ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2023 թ․ բյուջեի կատարման 1-ին եռամսյակի ընթացքի մասին։ 2. «Տեղ համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի․․․ նախկին ղեկավարի լիազորությունները դադարեցնելու և գործադիր մարմնի նոր ղեկավար նշանակելու մասին։ Ավագանու հերթական չորրորդ նստաշրջանի 4-րդ նիստի գումարման օրը սահմանելու մասին»։
Համայնքի ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանը կարծում է, որ այս օրերին համայնքապետարանում միայն անվտանգության հարցեր պետք է քննարկեին։ Նա դիմել է կառավարությանը, որպեսզի պատկան մարմիններից ներկայացուցիչներ գործուղեն Տեղ։
«Ժողովրդին չպե՞տք է բացատրեն, թե ինչ է կատարվում այստեղ, մենք հավաքվում ենք փողոցում, վիճում, թե ինչու այսպես եղավ, ինչ կարող էինք անել, հիմա թող գան ասեն մեր անելիքները»,- ասաց նա»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Չի բացառվում, որ գործի շրջանակները էլի ընդլայնվեն՝ հասնելով միչև Հրաչյա Սարգսյան
- «Ժողովուրդ». Ինչ են քննարկվելու ՔՊ-նիստերում
- «Հրապարակ». ՔՊ-ի Նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են արտաքին և ներքին քաղաքական, ինչպես նաև անվտանգային հարցեր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին