«Հրապարակ». ԱԺ աշխատակազմը խոչընդոտում է, ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի դիմումին ընթացք չի տրվում
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուի քննարկման ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հետ կապված՝ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտնել էր, որ դիմելու է դատախազություն, քանի որ նրա արարքներում կա հանցակազմ՝ նա սպառնալիքներ է հնչեցրել Էդգար Ղազարյանի հասցեին և խոչընդոտել նիստը։
Երեկ Թովմասյանը հայտարարել էր, թե ԱԺ աշխատակազմը խոչընդոտում է, իր դիմումին ընթացք չի տրվում։ Նրա բնորոշմամբ, տեղի է ունեցել «պատմական խայտառակություն 2» (առաջինը հանձնաժողովի նիստին ՔՊ-ականների պահվածքն է)։ Դատախազին գրված իր նամակը չի ուղարկվել այն պատճառաբանությամբ, թե հանձնաժողովի նախագահի բլանկ գոյություն չունի: ԱԺ նախագա՞հն է հրահանգել խոչընդոտել՝ հարցրինք Սիմոնյանի խոսնակին։
«Չկա նման միտում… Խնդիրը լուծված է, գրությանն ընթացք է տրված»։ Բանն այն է, որ նախկինում հանձնաժողովների նախագահների գրավոր դիմումները ուղարկվել են ԱԺ աշխատակազմի բլանկով, աշխատակազմի նոր ղեկավարի նշանակումից հետո պարզվել է, որ ճիշտ ընթացակարգն այն է, որ հանձնաժողովի բլանկով ուղարկվեն։ Եվ Թովմասյանին հորդորել են բլանկը փոխել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Վահրամ Դումանյանն իր նախկին աշխատավայրից մերժում է ստացել
- «Ժողովուրդ». Ինչու ԱԺ-ն փաստաշրջանառության գործող կարգը փոխեց
- «Հրապարակ». Տեղի համայնքապետարանը գումարելու է ավագանու նիստ, որի օրակարգում անվտանգության հարցերը ներառված չեն
- «Փաստ». Չի բացառվում, որ գործի շրջանակները էլի ընդլայնվեն՝ հասնելով միչև Հրաչյա Սարգսյան
- «Ժողովուրդ». Ինչ են քննարկվելու ՔՊ-նիստերում
- «Հրապարակ». ՔՊ-ի Նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են արտաքին և ներքին քաղաքական, ինչպես նաև անվտանգային հարցեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան