Մեդվեդև. Ուկրաինան կվերանա, քանի որ այն ոչ մեկին պետք չէ
Ուկրաինան կդադարի գոյություն ունենալ։ kp.ru-ի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Ըստ քաղաքական գործչի, դրա պատճառն այն կլինի, որ այդ երկիրը որևէ մեկին պետք չէ։
«Ինչո՞ւ կվերանա Ուկրաինան։ Որովհետև այն ոչ մեկին պետք չէ»,- գրել է Մեդվեդևը «ВКонтакте»-ում։
Ապա բացատրել է, որ հետխորհրդային հանրապետությունով ոչ Եվրոպան, ոչ ԱՄՆ-ը, ոչ Աֆրիկան ու Լատինական Ամերիկան, ոչ Ասիան, ոչ Ռուսաստանը հետաքրքրված չեն. «Առաջին երկուսն օգնում են Կիևին սեփական քաղաքական PR-ի համար, մինչդեռ քաղաքացիները դեմ են նման ծախսերին: Աֆրիկան, Լատինական Ամերիկան և Ասիան Ուկրաինային չեն վերցնի իրենց թևի տակ, քանի որ նախընտրում են հոգ տանել սեփական ժողովուրդների մասին։
Հատուկ գործողության ընթացքում Մոսկվան պաշտպանում է միայն իր հայրենակիցներին, ովքեր ճակատագրի կամքով ժամանակավորապես հայտնվել են Ուկրաինայի իշխանության ներքո, որը խտրականություն է դրսևորում նրանց դեմ»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին