Ռուսները սկսել են միջնորդների միջոցով զանգվածաբար գնել ՌԴ-ից հեռացած ապրանքանիշերի արտադրանքը
Ռուսները սկսել են միջնորդ գնորդների միջոցով ակտիվորեն գնել այն ապրանքանիշերի ապրանքներ, որոնք լքել էին Ռուսաստանը: Այս մասին գրել է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով թվային ընկերությունների ներկայացուցիչներին, որոնք համախմբում են նման ծառայությունների գովազդը։
«Avito»-ը թերթին ասել է, որ 2023 թվականի առաջին եռամսյակում գնորդներից ընդամենը մի քանի հարյուր հայտարարություն է եղել, իսկ այժմ՝ ավելի քան 13 հազար։ Ծառայությունը նաև արձանագրում է Ռուսաստանից հեռացած ընկերություններից ապրանքներ գնելու ռուսական պահանջարկի աճ։ «Avito»-ը պարզաբանել է, որ 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին ընկերությունում տասնյակ հազարավոր հարցումներ են արվել գնորդների աշխատանքի համար՝ մեկ տարի առաջ մոտ 1000-ի դիմաց։ YouDo-ում 2023 թվականի առաջին եռամսյակում, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, գնորդների ծառայությունների պահանջարկն աճել է 17%-ով, թերթին ասել է հարթակի ներկայացուցիչը։
«Բացի IKEA-ից, գնորդների միջոցով գնվում են այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են Zara-ն, Massimo Dutti-ն, H&M-ը, Uniqlo-ն, Nike-ը և այլն»,-ասվում է հոդվածում։
YouDo-ն պարզաբանել է, որ ռուսները պատրաստ են 5-25 հազար ռուբլի վճարել գնորդների ծառայությունների համար։
Mercatus վաճառողների դպրոցի գլխավոր տնօրեն Լեո Շևչենկոն նշել է, որ, չնայած զուգահեռ ներմուծմանը, անհնար է ամբողջությամբ մատակարարել հեռացված ապրանքանիշերի ողջ տեսականին։
Հարակից հրապարակումներ`
- Microsoft-ը 3 միլիոն դոլար կվճարի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խախտելու համար
- ԱՄՆ-ը վիզային պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի Արդարադատության բարձրագույն խորհրդի չորս անդամների նկատմամբ
- Թուրքիան արգելել է պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների արտահանումը Ռուսաստան
- Ռուսաստանը երկու ամիս ժամանակ է տվել Արևմուտքին գյուղապրանքների արտահանման դեմ պատժամիջոցները հանելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները