«Փաստ». Թուրք-ադրբեջանական շահերը ներկայացնող ամերիկացի լոբբիստի ընկերությունը նոր հաճախորդ է ձեռք բերել՝ ի դեմս Ժիրայր Սեֆիլյանի
«Փաստ» թերթը գրում է.
«ԱՄՆ նախկին կոնգրեսական Բոբ Լիվինգստոնը երկար ժամանակ թուրք-ադրբեջանական շահերը ներկայացնող ամերիկացի լոբբիստ է եղել, որը պարբերաբար ամերիկյան պետական մարմինների ներկայացուցիչների և ադրբեջանցի պաշտոնյաների միջև հանդիպումներ էր կազմակերպում, առաջ մղում Բաքվի շահերը:
Նույնը վերաբերում է նաև Թուրքիային: Լիվինգստոնի կազմակերպությունը միլիոնավոր դոլարներ է ստանում թուրք-ադրբեջանական տանդեմից՝ Կոնգրեսում, Պետդեպում և Պենտագոնում նրանց շահերը առաջ մղելու համար, և Վաշինգտոնում ուղնուծուծով պրոթուրքական գործչի համբավ ունի: Այս ամենի մեջ առավել ուշագրավն այն է, որ շուրջ մեկ ամիս առաջ այս կազմակերպությունը նոր հաճախորդ է ձեռք բերել՝ ի դեմս Ժիրայր Սեֆիլյանի:
Մեր ձեռ քի տակ հայտնվել են փաստաթղթեր, համաձայն որոնց, այս կազմակերպության նպատակն է Սեֆիլյանի համար «հարաբերություններ հաստատել ԱՄՆ համապատասխան պաշտոնյաների հետ վարչակազմում, Կոնգրեսում և ուղեղային կենտրոններում և ուսումնասիրել, թե ինչպես կարող է Սեֆիլյանի հայաստանյան կառույցը օգնել ամրապնդել Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև հարաբերությունները և հակադրվել Հայաստանում Ռուսաստանի չարորակ ազդեցությանը»։
Այս ծառայությունների համար մեկ ամսվա դիմաց, ըստ փաստաթղթերի, 5000 դոլար է վճարելու Սեֆիլյանը, սակայն, ըստ անհրաժեշտության, գումարը կարող է ավելանալ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը ներեց Սեդա Սաֆարյանի օրինախախտումը
- «Հրապարակ». ԱԺ աշխատակազմը խոչընդոտում է, ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի դիմումին ընթացք չի տրվում
- «Փաստ». Վահրամ Դումանյանն իր նախկին աշխատավայրից մերժում է ստացել
- «Ժողովուրդ». Ինչու ԱԺ-ն փաստաշրջանառության գործող կարգը փոխեց
- «Հրապարակ». Տեղի համայնքապետարանը գումարելու է ավագանու նիստ, որի օրակարգում անվտանգության հարցերը ներառված չեն
- «Փաստ». Չի բացառվում, որ գործի շրջանակները էլի ընդլայնվեն՝ հասնելով միչև Հրաչյա Սարգսյան
- «Ժողովուրդ». Ինչ են քննարկվելու ՔՊ-նիստերում
- «Հրապարակ». ՔՊ-ի Նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են արտաքին և ներքին քաղաքական, ինչպես նաև անվտանգային հարցեր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին