«Փաստ». Անահիտ Մանասյանին ՄԻՊ թեկնածու առաջադրելը «ոտքի վրա» կայացված, ինչ-որ տեղ նաև «ստիպված» որոշում է եղել
«Փաստ» թերթը գրում է.
«Թերթի տեղեկություններով, խորհրդարանական մեծամասնության կողմից գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին ՄԻՊ թեկնածու առաջադրելը «ոտքի վրա» կայացված, ինչ-որ տեղ «ստիպված» որոշում է եղել. իշխանությունը բառացիորեն թեկնածու չի ունեցել ժողովրդավար պետության համար առանցքային նշանակություն ունեցող այդ կարևոր պաշտոնում առաջադրելու համար։ Ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, ովքեր համապատասխանում են այդ պաշտոնին, և որոնց դիմել են իշխանությունները, հրաժարվել են առաջադրվել:
Պատահական չէ, որ շուրջ երկու ամիս է՝ Հայաստանը չունի օմբուդսմեն։ Հիմա էլ, թերթի խորհրդարանական աղբյուրի փոխանցմամբ, Մանասյանի ընտրվելու հարցը դեռևս վերջնականապես լուծված չէ։ Չնայած այն հանգամանքին, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում Մանասյանի թեկնածությանը տրվել է դրական եզրակացություն, և հարցը քննարկվելու է լիագումար նիստում, ըստ մեր տեղեկությունների, ամենևին չի բացառվում, որ ՔՊ խմբակցությունը ևս նրան չընտրի: Բանն այն է, որ նույնիսկ ՔՊում են ոչ միանշանակ վերաբերվում Մանասյանի թեկնածությանը:
Բացի դրանից, տարբեր տեղեկություններ կան, որ այս հարցում որոշակի շահագրգռվածություն ունի նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, որն իր աչքի առաջ այլ՝ շատ ավելի համապատասխան թեկնածու ունի։ Ի դեպ, անկարևոր չէ հիշել, որ այս իշխանությունն արդեն ՄԻՊ-ի հարցում նմանօրինակ պրակտիկա ունի: Մի խոսքով, չի բացառվում, որ ՄԻՊ ընտրությունը պարզապես տապալվի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Պետական գերատեսչությունների կողմից մեկ անձից կատարված գնումների պրակտիկան շարունակվում է
- «Փաստ». Թուրք-ադրբեջանական շահերը ներկայացնող ամերիկացի լոբբիստի ընկերությունը նոր հաճախորդ է ձեռք բերել՝ ի դեմս Ժիրայր Սեֆիլյանի
- «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը ներեց Սեդա Սաֆարյանի օրինախախտումը
- «Հրապարակ». ԱԺ աշխատակազմը խոչընդոտում է, ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի դիմումին ընթացք չի տրվում
- «Փաստ». Վահրամ Դումանյանն իր նախկին աշխատավայրից մերժում է ստացել
- «Ժողովուրդ». Ինչու ԱԺ-ն փաստաշրջանառության գործող կարգը փոխեց
- «Հրապարակ». Տեղի համայնքապետարանը գումարելու է ավագանու նիստ, որի օրակարգում անվտանգության հարցերը ներառված չեն
- «Փաստ». Չի բացառվում, որ գործի շրջանակները էլի ընդլայնվեն՝ հասնելով միչև Հրաչյա Սարգսյան
- «Ժողովուրդ». Ինչ են քննարկվելու ՔՊ-նիստերում
- «Հրապարակ». ՔՊ-ի Նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են արտաքին և ներքին քաղաքական, ինչպես նաև անվտանգային հարցեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան