Փարիզ 2024. Կանցկացվեն փորձնական միջոցառումներ
Փարիզում 2024թ. կայանալիք 33 -րդ ամառային օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքները նոր թափ են ստանում: Այդ գլխավոր մարզական իրադարձության մեկնարկին մնացել է 476 օր:
ՀԱՕԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ առաջիկա ամռանը կազմկոմիտեն նախատեսում է սկսել թեստավորման ծրագիրը: Թեև դրանք չեն կրկնօրինակի խաղերի մրցումների ճշգրիտ տարբերակը, սակայն պետք է ապահովեն շահագրգիռ կողմերի ներկայությունը:
Թեստային փորձամրցումները կազմակերպիչներին հնարավորություն կտան կատարել անհրաժեշտ փոփոխություն, որպեսզի ապահովվի խաղերի սահուն ընթացքը:
Թեստերի վերջնափուլը 2024թ.հունիսն է, երբ «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կանցկացվի աթլետիկայի մրցաշար:
Առաջին փորձնական միջոցառումը տեղի կունենա Մարսելում. հուլիսի 9-16-ը կկայանա առագաստանավային սպորտի միջազգային խոշոր մրցաշար:
Ծրագիրը մշակվել է յուրաքանչյուր մարզաձևի համար հատուկ պահանջներով և համապատասխանեցվել են միջազգային ֆեդերացիաների հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան