Հայ ուսուցչուհին լավագույնն է ճանաչվել Գլենդելում
ԱՄՆ Բալբոա քաղաքի տարրական դպրոցի վեցերորդ դասարանի ուսուցչուհի Նարինե Յափունջյանն ընտրվել է Գլենդելի միացյալ դպրոցական շրջանի 2023 թվականի տարվա լավագույն ուսուցիչ։ Glendale Unified School District-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նա կներկայացնի շրջանը այս տարվա Լոս Անջելեսի շրջանի տարվա ուսուցիչ մրցույթում:
Ինքը՝ Գլենդելի միացյալ դպրոցների շրջանավարտ, տիկին Յափունջյանը ավելի քան մեկ տասնամյակ ծառայել է Գլենդելի միացյալ համայնքին որպես մանկավարժ:
Ն.Յափունջյանը տաս տարուց ավելի ծառայում է Գլենդելի միացյալ համայնքին որպես մանկավարժ: Բացի բացառիկ ուսուցչուհի լինելուց, նա ազդեցություն է թողել դասարանից դուրս՝ որպես մենթոր ուսուցիչ և ուսանողական խորհրդատու:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին