Գյադաների ժամանակը․ Աբրահամ Գասպարյան
«Համախմբում» շարժման ներկայացուցիչ Աբրահամ Գասպարյանը գրում է․
«Գյադաների ժամանակը
1- Թշնամու դիվերսանտների՝ ՀՀ տարածք չվերահսկվող մուտքի,
2- երկրի իշխանությունը զավթած անփառունակ ընտանիքի՝ խեղված, հակահայ ու հակաՀայաստան արժեքներ դավանելու,
3- երկրի անվտանգությունը քամու հույսին թողնելու,
4- քաղաքացու երեսին թքելու, մատ թափ տալով խոսելու, անհանդուրժողականության վտանգավոր դրսևորումների,
5- Արցախի ու հայկական բանակի կամքը կոտրել փորձելու,
6- ընտրություն կեղծելու,
7- անհայրենիք ու արժեզուրկ քաղաքական կուրս վարելու, ազգայինը ծաղրելու չընդհատվող մատերիալիստական մղումների,
8- դաշնակիցների քարտեզ քանդելու, նորը չկառուցելու,
9- ատելություն սերմանելու,
10- ինքնամեծարման հիվանդագին մոլուցքի
և գարշանք առաջացնող հարյուրավոր նման երևույթների ֆոնին, մեր պետության հիմնադիրներից՝ Արամ Մանուկյանի՝ համեմատաբար նոր քանդակված արձանի, պատվանդանի ու շրջակա մայթերի աստիճանների անփառունակ վիճակն ՕՐԻՆԱՉԱՓ Է:
Ի դեպ, Արամի ձախ ձեռքի ցուցամատն սկսել է ժանգոտել՝ անձրևաջրերի կուտակման պատճառով:
Մետրոյի ու ճոպանուղու տուֆտա խոստումներ տվող, գետնանցման դարակազմիկ բացման արարողությունների մասնակցող ձեր ինքնասիրահարված հիվանդին կամ նրա ոտքի շոր համհարզներին ասեք՝ ազգային սրբություն ունենալը վնաս չէ առողջությանը:
Կանչե՛ք ճարտարապետին, քանդակագործին (կանչեք՝ մարդավայել խորհուրդ լսելու, նրանք այս սրբապղծության հետ կապ չունեն), քաղաքապետին, նրա չգիտեմ ինչին, կանչեք ու ականջները ձգե՛ք, կարմիր ժապավեններն էլ բանտիկ սարքեք ու....:
Արամի արձանի նման հարյուրավորնե՛րը կան: Պետությունից ու պետականությունից խոսելուց առաջ մի հատ ձե՛զ նայեք հայելու մեջ, լակոտնե՛ր:
Պի՛նդ եղեք»: