Արմեն Գրիգորյանն ու Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը
Ապրիլի 9-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ:
Անվտանգության խորհրդի գրասենյակի հաղորդմամբ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը:
Զրուցակիցները նաև անդրադարձել են երկկողմ հայ-իրանական հարաբերությունների օրակարգին և զարգացման հեռանկարներին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա