Մոսկվայի պահանջով Երևանում ձերբակալված ռուսաստանցին ազատ է արձակվել
Ռուսաստանի պահանջով Երևանում ձերբակալված ռուսաստանցին ազատ է արձակվել: Armenia Today-ին հայտնել են Հայաստանի գլխավոր դատախազությունից։ Նա Ռուսաստանում մեղադրվում է դասալքության մեջ։
Գերատեսչությունից պարզաբանել են, որ ռուսաստանցու՝ Մոսկվա արտահանձնման հարցը չի քննարկվում։
«Ռուսաստանի Դաշնություն քաղաքացու արտահանձնման հարցը կարող է քննարկվել նրա հանձնման մասին միջնորդություն ստանալու դեպքում և եթե կան բավարար հիմքեր, որոնք կիրառվում են արտահանձնման ժամանակ՝ համաձայն միջազգային պայմանագրերի», - ասել են դատախազությունից՝ ի պատասխան Armenia Today-ի հարցման։
Հիշեցնենք՝ ոստիկանությունից հայտնել էին, որ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 7-ին Նար-Դոսի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Մարաշի բաժանմունք էր տեղափոխվել Մոսկվայի իրավապահների կողմից դասալքության մեղադրանքով հետախուզվող 23-ամյա Յուրի Տ․-ն։ Խափանման միջոցը՝ զինվորական հսկողություն: Հայտնաբերման մասին հայտնվել էր հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան