Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը «Twitter»-ում ամենաշատն է ձայներ հավաքել
2023թ-ի ապրիլի 1-ից 5-ը թուրքական «Հանրային կարծիքի և շուկայավարման երկխոսություն» հետազոտական ընկերությունը առաջիկա համապետական ընտրությունների թեմայով հարցումներ է իրականացրել սոցհարթակներում, գրում է Էրմենիհաբերը։
«Ու՞մ/ո՞ր կուսակցությանն եք ձայն տալու» հարցի պատասխանների ամփոփման արդյունքում ձևավորվել է հետևյալ պատկերը․
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) «Twitter»-ում առաջատար է, իսկ մյուս սոցհարթակներում, մասնավորապես «Facebook»-ում, «Instagram»-ում, «YouTube»-ում և «TikTok»-ում ձայների մեծամասնությամբ առջևում է Թուրքիայում իշխող և Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունը։