Թրամփը հերթական անգամ հայտարարել է «երրորդ համաշխարհային պատերազմի» մասին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ մատնանշել է«երրորդ համաշխարհային պատերազմը»։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս անգամ՝ «Truth Social» սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ:
«Երրորդ համաշխարհային պատերազմ»,- գրել է նա՝ առանց այլ մեկնաբանությունների կամ մանրամասնելու։
Ապրիլի սկզբին Թրամփը հայտարարել է նախագահ Ջո Բայդենի օրոք երրորդ համաշխարհային պատերազմ սանձազերծելու հնարավորության մասին։ Սպիտակ տան նախկին ղեկավարի խոսքով՝ այժմ բացահայտ սպառնալիքներ կան երկրների կողմից միջուկային զենքի կիրառման վերաբերյալ, ինչի մասին նրա վարչակազմի օրոք այլ պետությունները «երբեք չեն հիշատակվել»։
Նա ընդգծել է, որ պետության ներկայիս ղեկավարի օրոք դա կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային միջուկային պատերազմի:
Մարտ ամսին էլ հանրահավաքում ելույթի ժամանակ Թրամփն իրեն անվանել է ամերիկյան ղեկավարության միակ թեկնածուն, որն ընդունակ է կանխել երրորդ համաշխարհային պատերազմը, որի սպառնալիքը, ըստ նրա, իրական է։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան