Պատգամավոր Մհեր Սահակյանի կողմից Վլադիմիր Վարդանյանին ինչ-որ առարկայով հասցնելու նախնական վարկածը հերքվել է. Պաշտպան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Գլխավոր դատախազը միջնորդագիր է ներկայացրել ազգային ժողով՝ պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու (նրան մեղադրանք առաջադրելու) միջնորդությամբ։
1) Իրավասու մարմինները մտադիր են Սահակյանին մեղադրանք առաջադրել խուլիգանության (297 հոդվածի 1-ին մաս) և Վլադիմիր Վարդանյանին խուլիգանական դրդումներով թեթև մարմնական վնասվածք պատճառելու համար (171 հոդվածի 2-րդ մաս):
2) Երկու դեպքում էլ գործ ունենք ոչ մեծ ծանրության հանցակազմի հետ։
3) Խափանման միջոց կալանքի թույլտվության միջնորդություն ազգային ժողովին չի ներկայացվել։
4) Հարվածը ինչ-որ առարկայով հասցնելու նախնական վարկածը փաստորեն հերքվել է։
5) Մեր մոտեցումն անփոփոխ է. Սահակյանի արարքում խուլիգանությունը (որպես օբյեկտիվ երևույթ) և խուլիգանական դրդումը (որպես սուբյեկտիվ երևույթ) ի սպառ բացակայում է, իսկ հարվածը հասցվել է անհրաժեշտ պաշտպանության նկատառումով»։
Հարակից հրապարակումներ`
- Մհեր Սահակյանին որևէ մեղադրանք չի առաջադրվել. Պաշտպան
- Մհեր Սահակյանի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք
- Թադևոս Ավետիսյան. Կա քաղաքական պատվեր՝ Մհեր Սահակյանին ազատությունից զրկելու
- Մհեր Սահակյանը հարվածել է Հայաստանում Ադրբեջանի ներկայացուցչի․ Հովհաննես Իշխանյան
- Երվանդ Վարոսյան. Ցանկացած հետապնդում Մհեր Սահակյանի նկատմամբ այլևս ապօրինի է
- Ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել է
- Մհեր Սահակյանի պաշտպանությունը ստանձնել է Ռուբեն Մելիքյանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին