Վրաստանի վարչապետն անընդունելի է համարել այլ պետության միջամտությունը իր երկրի դատական գործերին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երկուշաբթի օրը հայտարարել է հանրապետության ներքին դատական գործերին օտար պետության միջամտության անթույլատրելիության մասին։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ, իհարկե, անընդունելի է, և անհնար է թույլ տալ որևէ երկրի միջամտել ինքնիշխան երկրի ինքնիշխան դատարանի ներքին գործերին՝ լինի դա իշխանության, թե այլ ճյուղի կողմից։ Իհարկե, անթուլատրելի է մեր դատարանի գործերին օտարերկրյա պետությունների միջամտությանը: Ես ուզում եմ վերահաստատել մեր աջակցությունը դատավորներին»,- ասել է Ղարիբաշվիլին Վրաստանի արդարադատության բարձրագույն խորհրդի անդամների հետ հանդիպումից հետո՝ մեկնաբանելով վրացի դատավորների դեմ ԱՄՆ պատժամիջոցները։
Կառավարության ղեկավարը հավելել է, որ իշխանություններն ամեն ինչ անելու են դատական համակարգի անկախությունն ու ազատությունը պաշտպանելու համար։
«Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի պաշտպանենք դատական համակարգի անկախությունը, ազատությունը ցանկացած միջամտությունից, ճնշումից: Սա մեր հռչակած քաղաքականությունն է և մեր թիմի՝ իշխանության գալուց հետո մեր գլխավոր նպատակը, որին ձգտում ենք»,- ընդգծեց նա։
Վրաստանի Գերագույն դատարանի նախագահ Նինո Կադագիձեն, որը նաև Արդարադատության բարձրագույն խորհրդի ղեկավարն է, վարչապետի հետ հանդիպումից հետո ասել է, որ, չնայած խնդրանքին, ամերիկյան կողմը նրան ապացույցներ չի ներկայացրել, թե ինչու է որոշում կայացվել պատժամիջոցներ կիրառել դատավորների նկատմամբ:
«Չնայած իմ անձնական խնդրանքին, ինձ չեն տրամադրվել ոչ միայն հիմնավորված ապացույցներ, այլև նույնիսկ ենթադրություններ և ակնարկներ այն մասին, թե ինչն է պատճառ դարձել, որ իմ գործընկերները մեղադրվեն կոռուպցիայի մեջ, ուստի ես իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում նրանց»,-ասել է Կադագիձեն։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ապրիլի 5-ին ասել էր, որ Վաշինգտոնը վիզային սահմանափակումներ է մտցրել երեք ներկա և մեկ նախկին վրացի դատավորների նկատմամբ, քանի որ նրանք, իբր, ներգրավված են եղել կոռուպցիայի մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի խորհրդարանը ԱՄՆ-ին կոչ է անում ժողովրդին բացատրել դատավորների դեմ պատժամիջոցներ սահմանելու պատճառը
- Վրաստանի իշխող կուսակցության գլխավոր քարտուղարը ԱՄՆ-ին մեղադրում է ճնշում գործադրելու մեջ
- Վաշինգտոնն ունի Վրաստանի դատական համակարգում կոռուպցիայի ապացույցներ. ԱՄՆ դեսպան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին