Շախմատի աշխարհի առաջնության առաջին պարտիան ավարտվել է ոչ-ոքի
Շախմատի աշխարհի առաջնության առաջին պարտիան 49 քայլից և մոտ հինգ ժամ տևած խաղից հետո ավարտվել է ոչ-ոքի արդյունքով։
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ իԻսպանական սկզբնախաղում Յան Նեպոմնյաշչին կարողացել է զարմացնել Դին Լիրենին և գրավել նախաձեռնությունը: Չինացի շախմատիստը զգալիորեն ավելի շատ ժամանակ ծախսել է սկզբնախաղում:
Նեպոմնյաշչին առավելություն ուներ ինչպես խաղատախտակի, այնպես էլ ժամացույցի վրա, սակայն բաց է թողել իր առավելությունը խաղի կրիտիկական պահին: Չնայած մրցակցին մնացել էր ընդամենը մի քանի րոպե, Նեպոմնյաշչիին չի հաջողվել առավելագույնս օգտագործել իր հնարավորությունները և արդյունքում խաղը հավասար վերջնախաղում ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:
Երկրորդ պարտիան տեղի կունենա այսօր՝ ապրիլի 10-ին, Հայաստանի ժամանակով 13:00-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները