Վանեցյանի հարցազրույցը՝ իրանական թերթին. Թեհրան-Երևան-Մոսկվա առանցքն անպայման պետք է կյանքի կոչվի
Իրանական «Շարղ» օրաթերթում լույս է տեսել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ հարցազրույց՝ վերնագրված «Թեհրան-Երևան-Մոսկվա առանցքն անպայման պետք է կյանքի կոչվի»։
Քաղաքական գործիչն ուշադրություն է դարձրել հատկապես անվտանգային խնդիրների վրա՝ խոսելով Հայաստան-Իրան հարաբերություններին հենց անվտանգության ոլորտում նոր որակ հաղորդելուն միտված այնպիսի քայլերի մասին, ինչպիսիք են ռազմական գործակցությունը ռազմաուսումնական ծրագրերի և համատեղ զորավարժությունների իրականացման միջոցով, ինչպես նաև հակաահաբեկչական պայքարը։
Նշվել է նաև, որ հայ և իրանցի ազգերի բարեկամական համակեցությունն ունի հազարամյակների պատմություն, և այդ ավանդույթն անսասան կերպով պետք է շարունակվի նաև այսօր՝ հատկապես, երբ մեր երկու ազգերն ու պետություններն առերսվում են միանման, իսկ հաճախ միևնույն մարտահրավերների հետ։
Առանձին անդրադարձ է կատարվել նաև Թեհրան-Երևան-Մոսկվա եռակողմ ձևաչափը գործնականում կայացնելուն, ինչը նշանակալի գործոն կլինի Հարավային Կովկասը թշնամական նկրտումներից պաշտպանելու առումով։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Ժամանակն է` կարևորը զատել անկարևորից, սթափվել է պետք
- Արթուր Վանեցյան. Մշտապես մասնակցելու ենք ցանկացած քաղաքական միջոցառման
- Արթուր Վանեցյան. Եթե «հինգերորդ շարասյունը» եղել է, այն պետք է բացահայտվեր և ոչնչացվեր անմիջապես պատերազմի ընթացքում
- Կոռուպցիան երեք տարի առաջ է եղել, ինչո՞ւ որոշվեց հիմա բացահայտել․ Արթուր Վանեցյան
- Ընդդիմությունը պատերազմ չի ուզում. Արթուր Վանեցյան
- Այո, ես քաղաքականության մեջ եմ. Արթուր Վանեցյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան