ԱՄՆ-ի գաղտնի փաստաթղթերը համացանցում են հայտնվել դեռ հունվարին. Wall Street Journal
ԱՄՆ-ի գաղտնի փաստաթղթերի՝ համացանց արտահոսքը տեղի է ունեցել հունվարին, բայց այն ժամանակ այն մեծ ուշադրություն չի գրավել: Այդ մասին Wall Street Journal-ի հրապարակմանն անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն:
Ըստ պարբերականի՝ ամերիկյան գաղտնի փաստաթղթերի արտահոսքը սկսվել է փոքր խմբից, որի անդամները փոխանակել են «մեմեր, կատակներ և ռասիստական հայտարարություններ»։ Հունվարին մեկ տասնյակից փոքր անդամներից բաղկացած խմբի անանուն անդամը սկսել է տեղադրել ֆայլեր, որոնցից մի քանիսը եղել էին «հույժ գաղտնի»: Դրանք փաստաթղթեր էին, որոնք, ի թիվս այլ բաների, պարունակում էին մանրամասներ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության մասին, ինչպես նաև գաղտնալսված հաղորդագրություններ ԱՄՆ դաշնակիցների մասին, ինչպիսիք են Իսրայելը և Հարավային Կորեան:
«Փաստաթղթերը, որոնք «հաշվվում էին հարյուրներով», մնացել են Discord հաղորդագրությունների հարթակում մինչև մարտի սկիզբը, որից հետո մի օգտատեր դրանցից մի քանի տասնյակը տեղադրել է ավելի մեծ լսարան ունեցող մեկ այլ խմբում։ Այնտեղից առնվազն տասը ֆայլ «վերահոսցեագրվել է» են արդեն շատ ավելի մեծ խումբ, որը նվիրված է Minecraft համակարգչային խաղին»,-ասվում է նյութում։
Ըստ պարբերականի՝ անցած շաբաթ ռուսական Telegram-ի ալիքներից մեկում հայտնվել է փաստաթղթերից մեկի «կոպիտ խմբագրված» տարբերակը և մի շարք չխմբագրված այլ փաստաթղթեր։
Հարակից հրապարակումներ`
- Իրավապահները հետաքննում են ԱՄՆ գործող և նախկին նախագահների մոտ հայտնաբերված գաղտնի փաստաթղթերը
- Հայտնի են դարձել գաղտնի փաստաթղթի կետերը և պարզ չէ, թե այլ գաղտնի փաստաթղթեր կան, թե՝ ոչ. Վազգեն Մանուկյան