ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան
ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին ապրիլի 10-13-ը կայցելի Վրաստան, Ադրբեջան և Հայաստան: Նա հանդիպումներ կունենա պետական պաշտոնյաների և այլ շահագրգիռ կողմերի, խորհրդարանականների, քաղաքացիական հասարակության հետ։ Այս մասին հայտնում է ԵԱՀԿ-ի մամուլի ծառայությունը։
ԵԱՀԿ գործող նախագահի այցի հիմնական նպատակն է ԵԱՀԿ-ի, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության ամրապնդումը, անվտանգության առկա մարտահրավերների լուծումը և Հարավային Կովկասի տարածաշրջանում երկխոսության միջոցով խաղաղության ու կայունության խթանումը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա