Վայոց Ձորի մարզում Փաշինյանի ուղղությամբ անձրևանոցը նետած կինը Բերձորից տեղահանվածներից է
Aravot.am-ի տեղեկություններով՝ այսօր Վայոց Ձորի մարզում վարչապետի ուղղությամբ անձրևանոցը
նետած կինը Բերձորից տեղահանված ու այժմ Վայոց Ձորի մարզում վարձով բնակվող Ն. Ա.-ն է: Նա
այժմ ձերբակալված է ու քննչական կոմիտեում է, այս պահին իրավապահները քննարկում են նրա
նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը:
Aravot.am-ը զրուցել է Ն. Ա-ի ամուսնու հետ, փորձելով պարզել՝ տան խնդի՞րն է կինը փորձել բարձրացնել
վարչապետի մոտ, ի պատասխան՝ նրա ամուսինն ասաց. «Թքած ունեմ տան վրա, չէէ, տան հարց չէր,
ուղղակի հիմա ժամանակ չունեմ, որ ասեմ, հետո անպայման կասեմ»:
Մեր տեղեկություններով՝ այսօր վարչապետին մոտեցել են նաև Բերձորից այլ տեղահանվածներ, որոնք
վարձով են բնակվում Վայոց Ձորի մարզում ու տան չլուծված խնդիրն են ներկայացրել Նիկոլ
Փաշինյանին:
Վարչապետին մոտեցած բերձորցիներին Փաշինյանը խոստացել է զբաղվել նրանց բարձրացրած
խնդիրներով: Մեր տեղեկություններով՝ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինը ոչ էլ փորձել է
զրուցել վարչապետի հետ կամ խնդիր բարձրացնել, պարզապես իր վերաբերմունքը վարչապետին
արտահայտել է անձրևանոց նետելով։
Հարակից հրապարակումներ`
- Մալիշկայում Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրելու փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ
- Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը բերման են ենթարկել
- Վայոց Ձորում անձրևանոցը նետել են Փաշինյանի ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան