Վայոց Ձորում անձրևանոցը նետել են Փաշինյանի ուղղությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց Ձորի մարզ։ Hayastan.news-ին հանդիպման մասնակիցներից մեկը պատմեց, որ միջադեպ է գրանցվել այցի ընթացքում։ Ըստ աղբյուրի՝ հանդիպման ժամանակ քաղաքացիներից մեկը փորձել է հարվածել Փաշինյանին, նա անձրևանոցը նետել է ուղիղ Փաշինյանի ուղղությամբ։
Անվտանգության ծառայողները դեպքի վայրից քաղաքացուն հեռացրել են։
Panorama.am-ը փորձեց կատարվածի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանից, սակայն վերջինը հեռախոսազանգերին չպատասխանեց։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզ: Եղեգնաձորում կայացած խորհրդակցության ժամանակ նրան ներկայացվել է Վայոց ձորի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան