Իրանի, Ռուսաստանի,Սիրիայի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը հետաձգվել է
Դամասկոսում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Եֆիմովը տեղեկացրել է, որ Իրանի, Սիրիայի, Ռուսաստանի և Թուրքիայի, արտգործնախարարների մակարդակով քառակողմ հանդիպումը տեղափոխվել է մայիսի սկիզբ։ Այն պետք է կայանար այսօր՝ ապրիլի 10-ին, գրում է ParsToday-ը։
Մասնավորպես, «Ալ Վաթան» թերթին տված հարցազրույցում Ալեքսանդր Եֆիմովն ասել է. «Երկուշաբթի նախատեսված հանդիպումը տեղափոխվել է մայիսի սկիզբ։ Շահագրգիռ կողմերի միջև շարունակվում են շփումներն ու խորհրդակցություններն այս հարցում դրական արդյունքների հասնելու համար»:
Նա ավելացրել է, որ Սիրիայի ու Թուրքիայի միջև հարաբերությունները երկար բանակցություններ են պահանջում։
Ապրիլի 3-4-ը անց են կացվել խորհրդակցություններ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի ու Սիրիայի արտգործնախարարների տեղակալների մակարդակով։ Բանակցությունների նպատակը թուրք-սիրիական հարաբերությունների նորմալացումն էր։
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկել է Իրանի, Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի քառակողմ հանդիպումը
- Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի փոխարտգործնախարարները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան