Արմեն Դարբինյանը չի ստացել ՀՀ և ՌԴ կառավարությունների աջակցությունը՝ ևս 5 տարով ՀՌՀ ռեկտոր վերընտրվելու համար
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում են, որ մայիսի 14-ին լրանում է իր՝ որպես Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր լիազորությունների ժամկետը:
«Սիրելի հայրենակիցներ,
Ս.թ. մայիսի 14-ին լրանում է իմ՝ որպես Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր լիազորությունների ժամկետը:
Ես դիմել էի համալսարանի համահիմնադիրներին (ՀՀ և ՌԴ կառավարություններին)` հայտնելով իմ պատրաստակամությունը վերընտրվելու ևս հինգ տարի ժամկետով և հայցելով նրանց աջակցությունը: Նման աջակցություն սակայն՝ երկու կողմերից էլ ես չստացա: Ենթադրում եմ, որ նոր աշխարհաքաղաքական իրավիճակում առաջացել են նոր խնդիրներ, որոնց լուծման համար իմ թեկնածությունը լավագույնը չէ: Այս իմաստով լիովին համաձայն եմ կողմերի հետ:
Իսկ սա նշանակում է մեկ բան. առաջիկայում կայանալիք ընտրություններին՝ չնայած համալսարանի ողջ անձնակազմի կողմից ինձ՝ որպես միասնական թեկնածու առաջադրման հանգամանքին, ես չեմ մասնակցելու:
Ինձ մնում է Շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության բոլոր ժամանակների կառավարություններին՝ քսանմեկուկես տարի կառուցողական ակադեմիական աշխատանք կատարելու այս հրաշալի հնարավորության համար: Արդյունքում ունենք զրոյից աճած, օբյեկտիվ չափանիշներով միջազգային վարկանիշներում Հայաստանի ԼԱՎԱԳՈՒՅՆ համալսարան ճանաչված հաստատություն:
Ուրախ, Հպարտ և Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հավատացին իմ տեսլականին և միացան ինձ՝ կերտելու մեր հեքիաթային աշխարհը:
Ամենայն հաջողություն եմ մաղթում ներկա և ապագա համալսարանականներին. նրանք այլևս ունեն նշաձող, որին պիտի փորձեն առաջիկայում ևս համապատասխանել:
Իսկ ի՞նչ եմ մտադիր անելու ես: Չեմ բացառում մասնավոր համալսարանի ստեղծումը՝ նույն արժեքների ՝ Սիրո, Ազատության, Արդարության, Արժանապատվության, Համերաշխության, Իմացության և Անձնային աճի տիրույթում: Սա իհարկե կպահանջի սոլիդ ֆինանսական ներդրումներ, և այս իմաստով ես բաց եմ առարկայական ու հետաքրքիր առաջարկությունների համար:
Եղել և մնում եմ Հայի, Հասարակության և Պետության Սուվերենության և՛ զինվորը, և՛ հրամանատարը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան