Իշխան Սաղաթելյանը Արևմտյան ԱՄՆ-ում հայ երիտասարդների հետ քննարկել է իրավիճակն Արցախում և Հայաստանում
Ապրիլ 8-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը այցելել է Արևմտյան Ամերիկայի ՀՅԴ Զավարյան կոմիտեության կենտրոն:
«Կրեսենտա հովիտի «Մհեր և Սաթիկ Տեր Հովհաննիսյան Երիտասարդական Կենտրոն»-ի հարկի տակ համախմբվել էին ԱՄՆ արևմտյան շրջանի ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միության անդամներ և պատանեկան միության ներկայացուցիչները: Երիտասարդների համար ոգևորիչ էր մոտիկից հանդիպել Հայաստանի ընդդիմադիր շարժման գործիչ՝ ընկեր Իշխան Սաղաթելյանին և մոտիկից լսել նրա տեսակետներն ու իրենց հարցերի պատասխանները ստանալ»,-«Երկիր» թերթը հայտնում է, որ այդ մասին գրել է ԱՄՆ արևմտյան շրջանի ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունն իր ֆեյսբուքյան էջում՝ շնորհակալություն հայտնելով Իշխան Սաղաթելյանին.
«Արևմտյան Ամերիկայի Հայ երիտասարդաց դաշնակցության անունից ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ ընկեր Իշխան Սաղաթելյանին, այն բանի համար, որ նա ժամանակ է գտել հանդիպելու մեր ղեկավարներին և անդամներին՝ քննարկելու Հայաստանի և Արցախի ներկա ճգնաժամը, որն առաջացել է Թուրքիայի և Ադրբեջանի պատճառով», -նշված է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Իշխան Սաղաթելյանն այցելել է ԱՄՆ Արևմտյան հայոց թեմ
- Իշխան Սաղաթելյան. Մտադիր ենք նման հանդիպումներն այս փուլում դարձնել ավելի պարբերական