Ճապոնիան հայտարարել է, որ կշարունակի խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Ճապոնիայի կառավարությունը կշարունակի մեծացնել պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի վրա՝ միաժամանակ ուժեղացնելով Ուկրաինային աջակցությունը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին կայացած հերթական մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն, գրում է ՏԱՍՍ-ը։
«Միջազգային կարգը պաշտպանելու համար, որպես G7-ի նախագահ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, Ճապոնիան, սերտ համագործակցելով միջազգային հանրության, առաջին հերթին G7-ի հետ, կշարունակի խստացնել Ռուսաստանի Դաշնության դեմ կոշտ պատժամիջոցները և կաջակցի Ուկրաինային»,- ասել է նա։
Ճապոնիայի պատժամիջոցները, որոնք ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով մտցվել են մի քանի փուլով, վերաբերում են արդեն մոտ 1000 մարդու և մոտ 100 կազմակերպությունների Ռուսաստանից: Բացի այդ, սառեցվել մի շարք բանկերի, ինչպես նաև շուրջ 40 կազմակերպությունների և ընկերությունների ակտիվները:
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիան Ուկրաինային 470 մլն դոլարի մարդասիրական օգնության նոր փաթեթ է հատկացրել
- Ճապոնիան Ուկրաինային անհատույց 470 մլն դոլար կհատկացնի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին