
Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը բերման են ենթարկել
Վայոց Ձոր կատարած այցելության ժամանակ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինը բերման է ենթարկվել։ Տեղեկությունը Panorama.am-ին հաստատեց ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց Ձորի մարզ,որտեղ հանդիպման ժամանակ քաղաքացիներից մեկը փորձել է հարվածել Փաշինյանին, նա անձրևանոցը նետել է ուղիղ Փաշինյանի ուղղությամբ։ Անվտանգության ծառայողները դեպքի վայրից քաղաքացուն հեռացրել են։
NEWS.am-ի տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել Մալիշկա գյուղում: