Մասկը պատասխանել է Twitter-ի օգտատերերի դժգոհությանը Ուկրաինայի մասին Մեդվեդևի գրառման հետ կապված
Ամերիկացի գործարար և միլիարդատեր Իլոն Մասկը հրաժարվել է ջնջել սոցցանցում ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի գրառումը օգտատերերից մեկի կոչից հետո, գրում է ՏԱՍՍ-ը։
Twitter-ի օգտատերերից մեկը ուշադրություն է հրավիրել շաբաթ օրըՄեդվեդևի արած գրառման վրա, որտեղ բացատրվում է, թե ինչու ոչ մեկին պետք չէ Ուկրաինան։ «Բոլոր նորությունները որոշակի չափով քարոզչություն են: Թող մարդիկ իրենց համար որոշումներ կայացնեն»,- ասել է Մասկը՝ ի պատասխան Մեդվեդևի հաշվի հետ կապված միջոցներ ձեռնարկելու կոչին:
Իսկ ավելի ուշ նա գրել է. «Այս հարթակը ոչ կխթանի, ոչ էլ կսահմանափակի նրանց հաշիվները, բայց մենք արագորեն կասեցնելու ենք համակարգը խաբելու փորձերը»։
Նշենքմ որ ամերիկյան սոցիալական ցանցում Մեդվեդևի էջում ապրիլի 8-ին հայտնվել է անգլերեն լեզվով հրապարակում, որում նա, ինչպես և «Վկոնտակտե»-ում իր հրապարակման մեջ, գրել է, որ «Ուկրաինան ոչ ոքի պետք չէ, ուստի այն կվերանա և չի լինի մոլորակի վրա»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին