Շառլ Միշելին մեղադրել են արտասահմանյան ուղևորությունների վրա ավելորդ ծախսերի մեջ
Ֆրանսիական «Monde» թերթը հայտնել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի արտասահմանյան ուղևորությունների ծախսերի աննախադեպ աճի մասին, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
«Monde-ի հետաքննությունը վկայում է եվրոպացի առաջնորդի ծախսերի զգալի ավելացման, ինչպես նաև մասնավոր ինքնաթիռների ակտիվ օգտագործման մասին, ինչը ծախսատար և վնասակար է ածխածնի արտանետումների առումով»,- գրում է պարբերականը։
Հոդվածում նշվում է, որ կորոնավիրուսի պատճառով սահմանափակումների վերացումից հետո Միշելն ակտիվորեն ճանապարհորդել է, այդ թվում՝ այցելել այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Նյու Յորքը, Պեկինը, Պնոմպենը, Յոհանեսբուրգը, Դոհան, Տոկիոն, ինչպես նաև եվրոպական շատ մայրաքաղաքներ:
Ինչպես նշում է բելգիական «Soir» պարբերականը, հաջորդ տարվա բյուջեում Եվրախորհրդի ղեկավարի գործունեության ծախսերը պետք է ավելանան ևս 27,5 տոկոսով և կազմեն 2,6 միլիոն եվրո:
Նախատեսվում է ճանապարհորդությունների վրա ծախսել գրեթե երկու միլիոն եվրո, ինչը զգալիորեն գերազանցում է նրա նախորդների ծախսերի մակարդակը, որոնց արտասահմանյան այցերի համար բավական էր կես միլիոն եվրո։
Իսկ Միշելի գրասենյակը հիշեցրել ե՝՝ որպես Եվրախորհրդի ղեկավար նա պետք է ԵՄ-ն ներկայացնի միջազգային ասպարեզում այն ժամանակ, երբ միության արտաքին քաղաքական ակտիվությունը զգալիորեն աճել է ուկրաինական ճգնաժամի ֆոնին։ Մասնավորապես, անհրաժեշտություն կա գործընկերներին բացատրել Բրյուսելի պատժամիջոցների կարևորությունը։