Պեսկովը պատասխանել է Լին Թրեյսիին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ չի տեսել հավատարմագրերի հանձնման արարողության մասին ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի խոսքերը, և նշել, որ դեսպանները հյուրեր են եղել, բայց ոչ գլխավոր հերոսները։ Նրա արձագանքին անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Գիտեք, ճիշտն ասած, ես նման հրապարակում չեմ տեսել, նման հայտարարություն չի հանդիպել, ուստի ոչինչ չեմ կարող մեկնաբանել, բայց կարող եմ ասել, որ արարողության ժամանակ դեսպանները, իհարկե, չեն եղել գլխավոր հերոսները: Նրանք հարգարժան հյուրեր էին, ովքեր հանձնեցին իրենց հավատարմագրերը, բայց նրանք չէին գլխավոր հերոսները»,- ասել է Պեսկովը:
Նա նման ձևով է պատասխանել այն հարցին, թե Ռուսաստանում ԱՄՆ դեսպանն իր սոցիալական ցանցում իբր բողոքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից՝ ասելով, որ ինքը զգացում ուներ, որ արարողության ժամանակ ինքը գլխավորը չի եղել, այլ՝ Պուտինը։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Թրեյսին հրաժարվել է մեկնաբանություն տալ Պուտինին իր հավատարմագրերը հանձնելու արարողության ժամանակ
- Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսին Վաշինգտոնում հանդիպել է ռուս գործընկերոջ հետ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա