Eurocontrol. Ռուսաստանից եվրոպական երկրներ թռիչքների արգելքը կգործի մինչև 2029 թվականը
Ռուսաստանից եվրոպական երկրներ թռիչքների ներկայիս արգելքը, հավանականության բարձր աստիճանով, կգործի առաջիկա տարիներին՝ մինչև 2029 թվականը։ Այս կանխատեսումն են արել Օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպության (Eurocontrol) փորձագետները։ Լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն:
2022 թվականի փետրվարի 28-ին Եվրամիության (ԵՄ) իշխանությունները որոշել են ամբողջությամբ փակել տարածաշրջանի օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։ Այս միջոցը թելադրված էր Ուկրաինայում հակամարտության սրմամբ։ Խոսքը ռուսական ավիափոխադրողների կողմից շահագործվող կամ Ռուսաստանի Դաշնությունում գրանցված ցանկացած ինքնաթիռի մասին է։
Eurocontrol-ի վերլուծաբանների կանխատեսումը ենթադրում է, որ առաջիկա յոթ տարիներին ԱՊՀ մի շարք երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի և Ուկրաինայի օդային տարածքը կմնա փակ օդանավերի համար։ Այդ իսկ պատճառով չարժե առաջիկա տարիներին ակնկալել այս տարածաշրջանի անխափան հաղորդակցության վերադարձ Եվրոպայի երկրների հետ։
«Ուկրաինայի, Ռուսաստանի, Բելառուսի և Մոլդովայի օդային տարածքում սահմանափակումները կպահպանվեն մինչև հորիզոնի վերջը՝ մինչև 2029 թվականը։ Ներկայումս մենք ենթադրում ենք, որ Ուկրաինայի և Ռուսաստանի օդային տարածքը փակ կմնա մինչև հորիզոնի ավարտը (2029 թ.)։ Այս հորիզոնի ավարտին նորմալ երթուղիների վերադարձ չի սպասվում»,-ասվում է կազմակերպության զեկույցում:
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիան հայտարարել է, որ կշարունակի խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
- Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթն ուղղված կլինի դրանց շրջանցման դեմ պայքարին. ԵՀ
- Թուրքիան արգելել է պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների արտահանումը Ռուսաստան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները