Վահե Հովհաննիսյան. Որքան էլ տարօրինակ հնչի, բայց հենց հակառակորդն է մեզ հուշում մեր անելիքը
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.
«Ադրբեջանը շրջանառում է նոր ձևակերպում՝«Հայաստանի հետ պայմանական սահման»։ Այն, որ սահմանը որոշվում է Ալիևի ցանկությունների պայմանական քարտեզով, հարցի միայն մի կողմն է։
Ավելի խորքային հարց է, որ մենք այսօր իսկապես ունենք պայմանական Հայաստան, պայմանական Արցախ, պայմանական հասարակություն, պայմանական կառավարություն, պայմանական պայքար, պայմանական հեռանկար։
Որքան էլ տարօրինակ հնչի, բայց հենց հակառակորդն է մեզ հուշում մեր անելիքը, այն է՝ դառնալ իրական։
Ունենալ.
- Իրական օրակարգ
- Իրական պատկերացումներ վիճակի մասին
- Հետպատերազմյան վերականգնման իրական ծրագրեր
- Իրական բանակցություններ
- Իրական Հայաստան, իրական Արցախ
- Եվ այս ամենին հասնելու համար՝ իրական իշխանություն
- Երևանի գալիք ընտրությունները նույնպես պետք է լինեն իրական։ Իրական թեկնածուներով, իրական պայքարով, իրական հակադրությամբ, իրական շարունակությամբ։
Հիմա պատկերացրեք, թե որքան մեծ է հավանականությունը՝ այս բոլոր ուղղություններով կեղծ ճանապարհներով գնալու։
Հանրային պրոցեսների, քաղաքական մտքի և ձևաչափերի բովանդակությունը այս փուլում պետք է լինի դա՝ վերադառնալ իրականություն, ունենալ իրական պատկերացումներ և իրական մարդկանցով անցնել դժվար, բայց իրական ճանապարհ»։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ-ը վերափոխվում է ՄԻԴ-ի՝ մարդու իրավունքների դատախազ. Վահե Հովհաննիսյան
- Վահե Հովհաննիսյան. «Վնգստացող դատավորներից» դեպի վնգստացող պետություն
- 2008-ին, երևանյան խաղում, տանտերը մենք էինք, հիմա՝ «հյուրերն» են. Վահե Հովհաննիսյան
- Իշխանություն, որն արձանագրում է, և հանրություն, որը շարունակում է հանգիստ ապրել․ Վահե Հովհաննիսյան
- Վահե Հովհաննիսյան. Արհեստական ԱՆբանականություն
- Վահե Հովհաննիսյան. Հայաստանը՝ մեծ փորձության և մեծ ռազբորկայի շեմին
- 2022 թվականին մենք կունենանք 47 %-ին մոտ պարտք/ՀՆԱ ցուցանիշ.Վահե Հովհաննիսյան
- Վահե Հովհաննիսյան. Ղարիբաշվիլին հստակեցրեց հայաստանյան իրականությունը
- Հրաժարվել մեր անճարակությունից. Վահե Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին