Շինարարական նորմերի խախտման արձանագրումների թվերը դեռ շատ համեստ են. Տիգրան Ավինյան
«Քաղաքշինական ոլորտում հայտնաբերվել են շինարարական հրապարակների համար սահմանված պայմանների չպահպանման 6 դեպք՝ մեկը Շնգավիթ վարչական շրջանում և 5-ը՝ Աջափնյակում»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի նորանշանակ պաշտոնակատար Յակով Ասատրյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ նախորդ շաբաթ ապօրինի շինությունների և հողազավթման 5 դեպք է հայտնաբերվել:
Երևան քաղաքապետի տեղակալ Տիգրան ավինյանը առաջարկեց ծափերով շնորհավորելՅակով Ասատրյանին պաշտոնի նշանակվելու կապակցությամբ, և վերջինիս առաջարկեց հաջորդ գործակարգավարականների ժամանակ ավելի մանրամասը ներկայացնել խախտումների ձևերը:
«Շինարարության այն ծավալը, որը կատարվում է Երևանում և անզեն աչքով տեսանելի ստանդարտների չպահպանումը՝ կարծում եմ, շինարարական նորմերի խախտման արձանագրումների թվերը դեռ շատ համեստ են»,-հայտարարեց Տիգրան Ավինյանը և հավելեց. «Կարծում եմ, որ այստեղ պետք է ավելի աճողական տեմպ ունենանք, որը բերի ստանդարտների պահպանման»:
Հարակից հրապարակումներ`
- Կենդանաբանական այգին տեղափոխելու խորհուրդն ո՞վ է տվել Ավինյանին․ Մանուկյան
- Ես ձեզ վստահեցնում եմ, որ երևանցիների փորձը բավականին դաժան է.Տիգրան Ավինյանը՝ հանրային տրանսպորտի մասին
- Այս դեպքը շատ մեծ հավանականությամբ կարող էր բերել նաև զոհերի.Տիգրան Ավինյան
- Կառավարությունը 2.8 մլրդ դրամ հատկացրեց շինարարական ընկերությունների պարտքերը փակելու, տեխնիկական և հեղինակային հսկողության համար