Օգտատերերը՝ ՔԿ-ին. Իսկ քաղաքացու ձեռքեր բռնելն ու վրան թքելը բռնություն չի դիտարկվո՞ւմ
Վայոց Ձորում Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջ ձերբակալության մասին հաղորդագրությունը բարկացարել է շատ օգտատերերի։ Նրանք ՔԿ-ի ֆեյսբուքյան էջում՝ հաղորդագրության վերաբերյալ գրառման մեկնաբանություններում մեղադրում են կոմիտեին երկակի ստանդարտներ կիրառելու համար։
«Իսկ քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրած ԱԺ նախագահի դեպքով ինչո՞ւ գործ չկա մինչև հիմա»,-հաղորդագրության ն երքո գրել է օգտատերերից մեկը։
«Ձեր երկակի ստանդարտներից արդեն մարդու սիրտ է խառնում։ Օրենքի առջև բոլորն էլ հավասար են, ՀՀ քաղաքացու ձեռքերը ոլորելը և թքելը բռնություն չի՞»,-նշել է մեկ ուրիշը։
«Իսկ քաղաքացու ձեռքեր բռնելն ու վրան թքելը բռնություն չի՞ դիտարկվում»,-գրել է մեկ ուրիշ օգտատեր։
Հիշեցնենք, որ օրեր առաջ քաղաքացու դեմքին թքել էր ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վայոց Ձորի մարզում Փաշինյանի ուղղությամբ անձրևանոցը նետած կինը Բերձորից տեղահանվածներից է
- Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը բերման են ենթարկել
- Վայոց Ձորում անձրևանոցը նետել են Փաշինյանի ուղղությամբ
- Երևանցի թքող տղան ներողություն խնդրեց
- Փաստաբան. Ալեն Սիմոնյանի նկատմամբ հնարավոր հետագա «պատժամիջոցները» դառնալու է ընդամենը ներթիմային կռիվ
- Լևոն Տեր-Պետրոսյան. ԱԺ-ն և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պարտավոր են նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան