Դանակը ձեռքին էր. Նոր մանրամասներ Սիսիանում հայտնված ադրբեջանցի զինծառայողից
Համացանցում ակտիվորեն տարածվում է տեսանյութ, որից պարզ է դառնում Սիսիանի բնակիչներն ադրբեջանցի զինվորին բռնել են դանակը ձեռքին։
«Դանակը ձեռը չկարեցավ փախնի»,-ասում է Սիսիանի բնակիչն՝ ի պատասխան տարեց կնոջ այն պնդմանը, որ միամիտ է։
Ի դեպ, ադրբեջանցին տեսանյութում զինվորական համազգեստով չէ, ձեռքին էլ բրդուճ կա։
«Ադրբեջանցի զինվորականը մտել է Սիսիանի Բնունիս համայնքի տներից մեկը, հաց կերել, տանտիրոջ բաճկոնը հագել ու դուրս է եկել գյուղամեջ»,- Սիսիանի բնակիչներից մեկն այս մասին ասել է «Փաստինֆո»-ին։ Տանտիկինը իմացել է, թե խոհանոցում իր ամուսինն է հաց ուտում, ինքն էլ իր գործերով է զբաղվել։
Սոցցանցերում տարածված տեսանյութում ադրբեջանցին պնդում է, որ արդեն երեք օր է՝ Հայաստանում է, ստիպված է եղել թաքնվել ու գիշերել անտառում և 3 օր ոչինչ չի կերել։
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով երկրի ՊՆ-ին, հայտնել էին երկու ադրբեջանցի զինծառայողներ անհետ կորելու մասին։ Նշվում է, որ նրանք մոլորվել են Նախիջևանի ուղղությամբ անբարենպաստ եղանակի պատճառով սահմանափակ տեսանելիության պայմաններում։
Հայաստանի պաշտպանության նախրարությունից հայտնել են, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ըստ նրա խոսքի, իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող. ՊՆ
- ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցին իրավապահների մոտ է. Aravot.am