Շինարարներն են, որ համապատասխան մաֆիային տրամադրում են շինաղբը. Տիգրան Ավինյան
«Առաջին միջոցառումն, որը իրականացվել է՝ Արաբկի վարչական շրջանի ղեկավարը արգելափակել է որոշ մուտքեր, որպեսզի այնտեղ որևէ մեքենա չներթափանցի, նույն աշխատանքը կատարել է նաև Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը, երկկողմանի փակել է Հրազդանի ջրանցքի ամբոջ երկայնքը՝ Դալմայի այգիների կողմից և Իսակովի պողոտայից բոլոր հատվածները վերցրվել է հսկողության տակ»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ զեկուցելով շինաղբն անթուլատրելի վայրերում տեղադրելու դեպքերը բացառելու վերաբրեյալ տրված հանձնարարականը:
Նա հայտնեց, որ նման միջոցներ է կիրառվել նաև Շենգավիթ վարչական շրջանում և քաղաքապետարանի վերահսկողություն իրականացնող և համապատասխան այլ ստորաբաժանումների և պարեկների հետ պայմանավորվել են, որ շարունակվելու են ամենօրյա ռեյդերը:
Արեյանը վարչական շրջանների ղեկավարներին հորդորեց վերահսկողություն իրականացնեն և կապ պահպանեն պարեկների հետ և տեղեկացրեց, որ առաջիկա օրերին կներկայացնի առաջարկներ համապատասխան վայրերում տրանսպորտային նշաններ տեղադրելու վերաբերյալ:
Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե այդ կերպ պայքարում են հետևանքների դեմ, բայց պետք է անդրադառնան նաև սկզբնաղբյուրին՝ շինհրապարակներին:
«Շինարարներն են, որ համապատասխան մաֆիային տրամադրում են շինաղբը, ենթադրաբար՝ դրանցից ավելի էժան ձերբազատվելու նպատակով»,-հայտարարեց գործակարգավարական նիստը վարող փոխքաղաքապետա Տիգրան Ավինյանը:
Նա դիմեց Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի նորանշանակ պաշտոնակատար Յակով Ասատրյանին՝ ասելով, որ պայմանավորվել են այսուհետ շինարարությունների ավարտական ակտերը կապեն նրա հետ, թե տվալ շինարարան արդյոք ստացել է համապատասխան փաստաթղթերը շինարարական աղբավայրից:
«Ավարտական ակտ մարդը չպետք է ստանա, եթե ինքն իր շինաղբը համապատասխան ձևով չի տեղափոխել շինաղբավայրեր, որոնք շատ կոնկրետ տեղեր են և հետագայում նրանք պետք է ստացական ունենան, որ այդ աղբավայրում իրենք շինաղբ են տեղափոխել»,-ասաց Ավինյանը:
Յակով Ասատրյանը հայտնեց, որ արվել են համապատասխան փոփոխություններ, ըստ որոնց՝ ավարտական ակտերը կտրամադրվեն միան շինաղբի դիմաց վճարման անդորագրերի ներկայացման դեպքում:
«Եթե շինարարները համապատասխան փաստաթղթեր չունենան, որ շինաղբը շինաղբավայր են տեղափոխում, իրենք մեզ հետ խնդիր են ունենալու»,-հայտարարեց փոխքաղաքապետը: