Մետրոյի գնացքը փչացել է
Այսօր ժամը 14։20-ի սահմաններում Մետրոպոլիենի Գարեգենին Նժդեհի կայարանում Կենտրոնից եկած գնացքներից մեկը փչացել է, ինչի հետևանքով խաթարվել է բնականոն աշխատանքը։ Երևանի բնակիչներն ու հյուրերը երկար սպասել են, որպեսզի խնդիրը լուծվի։
Կենտրոնից եկած մեկ այլ գնացքով նրանք տեղափոխվել են մոտակա Գործարանային կայարան, ապա մեկ ուրիշ գնացքով շարունակել են ճանապարհը։
«Երրորդ մասից Երիտասարդական ես սովորաբար հասնում եմ 10-15 րոպեում, այսօր դա տևեց ավելի քան մեկ ժամ։ Ամենավատն այն է, որ որևէ մեկը ներողություն չխնդրեց պատճառված անհարմարության համար»,-ասաց խմբագրությանը դիմած քաղաքացին։
Նրա խոսքով, ստեղծված իրավիճակում քաղաքացիներից ոմանք դուրս են եկել մետրոյից՝ մնալով անձրևի տակ, մյուսները ստիպված սպասել են։
Panorama.am-ին Մետրոպոլիտենից հայտնեցին, որ տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում «Գարեգին Նժդեհ» կայարանի երկրորդ գլխավոր գծում։ Ժամը 14։48 -ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի-երկկողմանի երթևեկության։
Ուշագրավ է, որ Մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի շինարարության մասին հաճախ խոսող Տիգրան Ավինյանը չի կարողանում ապահովել եղած կայարաններում գնացքների անխափան երթևեկությունը։ Սա վերջին մի քանի օրվա մեջ երկրորդ դեպքն է, երբ խաթարվում է մետրոյի աշխատանքը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան