Գրավոր. Քաղաքապետարանը մեկ անձից միլիոնավոր դրամների գնումների մասին
Այսօր քաղաքապետարանի՝ մեկ անձից միլիոնավոր դրամներով գնումների վրա ուշադրություն էր հրավիրել «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
Panorama.am-ը հարց ուղղեց Երևանի քաղաքապետարան, թե ինչպե՞ս կմեկնաբանեն Մ. Առաքելյանի հայտարարությունը։
«Գրավոր հարցում ուղարկեք»,- ասաց քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանը։
Հիշեցնենք՝ Մ. Առաքելյանը գրել էր, որ Երևանի քաղաքապետարանը 20.02.2023թ․ մեկ անձին գնման շրջանակներում պայմանագիր է կնքել «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ հետ ջազ համերգ կազմակերպելու համար՝ 89.280.000 դրամով, ինչպես նաև մեկ անձից գնումով միջոցառում կազմակերպվել էր նաև գիրք նվիրելու օրը՝ 35.000.000 դրամով։
«Համաձայն «Գնումների մասին» օրենքի՝ այս դեպքում մեկ անձին գնում կարող է կատարվել, եթե ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից կամ եթե արտակարգ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ»,- գրել էր նա ու խայտառակություն որակել։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքապետարանը մեկ համերգի ու մեկ միջոցառման համար ավելի քան 124 մլն դրամ է ծախսել՝ մեկ անձից գնումով
- Մեսրոպ Առաքելյանի՝ վատնման մասին գրառումը դատախազությունը չի ուսումնասիրել, իսկ Հրաչյա Սարգսյանը նրան դիլետանտ է որակել
- Մեսրոպ Առաքելյանը քաղաքապետարանին մեղադրում է ավտոբուսները թանկ գնելու համար
- Կառավարությունը Հ1-ին թույլ կտա «Մանկական եվրատեսիլ»-ի բեմի համար մեկ անձից 2.7 մլրդ դրամի գնումներ կատարել
- ԱԺ-ն 31 մլն դրամով, մեկ անձից գնման եղանակով կվերանորոգի բուֆետ-ճաշարանը
- Կառավարությունն այսօր 2.4 մլրդ դրամի հերթական մեկ անձից գնումը կկատարի Տաթև-Աղվանի ճանապարահատվածի կառուցման համար
- Կառավարությունն այսօր իրականացրեց պետական մակարդակով կիրառվող նոր ռիսկային մեխանիզմով մեկ անձից հերթական գնումը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան