Չկա պետության օրինակ, որտեղ ընդհանրապես գոյություն չունի պետական հարկադրանքի ինստիտուտը.ՄԻՊ թեկնածու
«Ինչպես եք վերաբերվում ՀՀ-ում ներկայում գոյություն ունեցող ատելության, բռնության և հատկապես ղեկավար մարմինների անձնական օրրինակների և դրանց հարաբերությանը ուժային կառույցների գործողությոններին՝ բիրտ, անհամաչափ ուժի կիրառմամբ»,-ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Պատգամավորը նշեց, որ խելացի պետություններում շեշտը դնում են իրավագիտակցության բարձրացման վրա, այլ ոչ թե՝ ուժային կառույցների ուռճացման:
Օհանյանը նաև հետաքրքրվեց, թե ինչպես է Մանասյանը պատրաստվում պաշտպանել սահմանակից բնակավայրերում մարդկանց իրավունքների պաշտպանությունը:
«Իմ կերպարն էլ ակնհայտ ցույց է տալիս, որ ես չեմ կարող բիրտ ուժի կողմնակից լինել, բնականաբար, կողմնակից եմ կրթության միջոցով հարցերի կարգավորմանը»,-պատասխանեց ՄԻՊ թեկնածուն և հայտնեց, որ իր տարիքի համեմատ շատ վաղուց է իրականացնում կրթական գործունեություն:
Նա միևնույն ժամանակ հայտնեց, որ բոլոր պետություններում էլ կան պետական հարկադրանքի ինստիտուտներ:
«Չենք կարող գտնել մի այնպիսի պետության օրինակ, որտեղ ընդհանրապես գոյություն չունի պետական հարկադրանքի ինստիտուտը և դրան աջակցող կառույցներ՝ իրավապահ մարմիններ, հետևավբար, չենք կարող արձանագրել, որ այդ պառույցները չպետք է լինեն կամ ունենան բավարար գործիքակազմ»,-ասաց ՄԻՊ թեկնածուն:
Անդրադառնալով սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքներին՝ Մանասյանն ասաց, որ բոլոր պետական մարմինների, հասարակական կառույցների և միջազգային գործընկերների հետ համագործակցելով գտնել սահմանամերձ բնակավայերի բնակիչների խնդիրների լուծումը:
Հարակից հրապարակումներ`
- Պատրաստվո՞ւմ եք ներողություն խնդրել նիստին ներկաներից և կրել պատիժ. Արմենուհի Կյուրեղյանը՝ Արթուր Հովհաննիսյանին
- Թքելով, բանտարկելով անհնար է մեր քաղաքացիներին զրկել քաղաքական դիրքորոշում հայտնելու իրավունքից. Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան