Թշնամին առոք-փառոք տեղավորվել է մեր տարածքում, մեր զինվորականներից տառացիորեն 100 մետրի վրա. Չալաբյան
Քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը հրապարակել է ՀՀ պաշտպանության նախարարության ավելի վաղ հրապարակած տեսանյութը, թե ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները մոտենում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողներին ու գրել.
«Այս տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես է թշնամական մեքենան անարգել մոտենում նոր դիրքեր կահավորող մեր զինվորականներին, սադրանք սարքում, որն ավարտվում է փոխհրաձգությամբ: Տեսանյութից նաև ակնհայտ է, որ թշնամին առոք-փառոք տեղավորվել է մեր տարածքում, մեր զինվորականներից տառացիորեն 100 մետրի վրա, և այս իրավիճակը հղի է նոր սադրանքներով:
Այս ամենը անթույլատրելի է, և արդյունք է գործող վարչակարգի կողմից թշնամու նկատմամբ շարունակական թողտվության, որի համար իրենց արյունով են հատուցում մեր զինծառայողները: Այս ամենին պետք է վերջ տրվի, թշնամին ջախջախվի և դուրս շպրտվի մեր հողից»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ: ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկել են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով, հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր:
Հարակից հրապարակումներ`
- Ժամը 22:15-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է. ՊՆ
- Տեղի ունեցած սադրանքն Ադրբեջանի հերթական ոտնձգությունն է ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ. ԱԳՆ
- Ժամը 21:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է. ՊՆ
- Ադրբեջանական զինված ծառայողներին պետք է հեռացնել և քաղաքացիական բնակչության պաշտպանության համար ստեղծել անվտանգության գոտի․ Թաթոյան
- Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր․ ՊՆ
- Ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները մոտենում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողներին
- Բաքվի տարածած ստահոդ տեղեկատվությունը՝ իրանական ԱԹՍ-ների կիրառության մասին հետապնդում է երկու հիմնական նպատակ․ Ոսկանյան
- Հորդորում ենք չհրապարակել հայկական կողմի կորուստների վերաբերյալ չճշտված տեղեկություններ․ ՊՆ
- Ժամը 19:35-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է․ ՊՆ
- Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ. ՊՆ
- Ադրբեջանը կրակել է ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ, կան զոհեր և վիրավորներ. ՊՆ
- Համացանցում հայտնվել են կադրեր Տեղում հնչող կրակոցներից
- Հայտնում են Տեղում զոհերի ու վիրավորների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան