![](https://panorama.am/news_images/940/2819682_1/image_750x_643562062a1ff_v1.thumb.jpg)
«Հրապարակ». Վիրավորների թվում է Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը
Սյունիքից «Հրապարակին» հայտնել են, որ նախնական տվյալներով հայկական կողմն ունի 3 զոհ և բազմաթիվ վիրավորներ:
Նախնական տեղեկություններով, վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը, որին այս պահին վիրահատում են։
«Մեզ ասացին, որ զոհերի թիվը հնարավոր է ավելանա, քանի որ հայկական կողմին դեռեւս չի հաջողվել վիրավորներին դուրս բերել փոխհրաձգության տարածքից»,- գրում է «Հրապարակը»։
Հիշեցնենք, որ ՊՆ-ն քիչ առաջ հայտնեց՝ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը կրակել է ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ, կան զոհեր և վիրավորներ. ՊՆ
- Համացանցում հայտնվել են կադրեր Տեղում հնչող կրակոցներից
- Հայտնում են Տեղում զոհերի ու վիրավորների մասին
Լրահոս
Տեսանյութեր
![Աղջկաս գիշերն եմ տարել, հանձնել հողին, խփում էին. Դավիթ Բեկի բնակիչ](https://panorama.am/video_images/17/49845_1/f667ff44f2ba7f_667ff44f2babf.jpg)
![Ավինյանը պետք է պատասխան տա ԱՆԻՖ-ի լուծարման համար. Քաղաքագետ](https://panorama.am/video_images/17/49832_1/f667ec7df01fc0_667ec7df0200f.jpg)
![Չարիքը պետք է վերացնենք և այո, ես դա հանձն եմ առել. Բագրատ Սրբազան](https://panorama.am/video_images/17/49824_1/f667ebd6bdf23c_667ebd6bdf284.jpg)
![Շողեր Բաբայան. Աշակերտի չափ պետք է կարևորվի նաև ուսուցիչը](https://panorama.am/video_images/17/49813_1/f667eaaf24aa7c_667eaaf24aabc.png)