Մոտ 400 հա Տեղ գյուղում ադրբեջանցիները դիրքավորվել են մեր սուվերեն տարածքներում. Գառնիկ Դանիելյան
«Իմ տեղեկություններով, մոտ 400 հա Տեղ գյուղում իրենք դիրքավորվել են մեր սուվերեն տարածքներում»,-խորհրդարանում ճեպազրույցի ժամանակասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Սյունիքում սահմանային իրավիճակին:
Նա հայտարարեց, որ այդ հատվածում հայ զինվորներ չեն եղել, քանի որ իշխանությունները չեն ցանկացել որևէ ձևով հակազդել:
«Ամեն օր ականատես ենք լինում զավթումների՝ մեր ինքնիշխան տարածքից: Խնդիրն այն է, որ ադրբեջանցիներն անարգել են եկել, դիրքավորվել և որևէ դիմադրության չեն արժանացել »,-սաց ընդդիմադիր պատգամավորը:
Նա կարծիք հայտնեց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի և Էդգար Ղազարյանի՝ ՄԻՊ թեկնածության քննարկման դեպքերի շրջանառման նպատակը հասարակության ուշադրությունը սահմանային իրավիճակից շեղելն է:
Նա նաև հերքեց գլխավոր դատախազի ներկայացրած վարկածը, թե Վլադիմիր Վարդանյանը իր տեղում նստած է եղել և Մհեր Սահակյանն է եկել ու հարվածել իրեն՝ փաստելով, որ բոլորին է հայտնի Վլադիմիր Վարդանյանի ընկած տեղը, որն իր նստատեղից մի քանի մետ հեռու է եղել:
«Չի կարող մարդը տեղում նստած լինի, իրեն հարվածեն և իր տեղից 2-3 մետր հեռու ընկնել»,-հայտարարեց պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայում հրթիռակոծվել է ամերիկյան բազան
- Մհեր Սահակյանի հարվածից հետո Վլադիմիր Վարդանյանն ընկել է հատակին. Հրապարակվել են ցուցմունքները
- «Հրապարակ».Տեղ գյուղում ձեռնամարտ է տեղի ունեցել հայ եւ ադրբեջանցի զինվորների միջև
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան