Գերիների հարազատները փակել են Բավրա-Գյումրի ճանապարհը
Այս պահին, լարված իրավիճակ է ստեղծվել Շիրակի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շիրակի մարզում բնակվող գերիների հարազատները, ի նշան բողոքի՝ փակել են Բավայից դեպի Գյումրի եկող ճանապարհը։
Երթևեկությունը դարձել է անանցանելի։ Ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը։
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են գերի ընկած իրենց հարազատների վերադարձը։
Հարակից հրապարակումներ`
- Զոհվածի մայրը՝ Աննա Հակոբյանին. Եթե դասալիքների մասին հստակ թիվ եք հնչեցնում, ապա անուն առ անուն նշեք զոհերին, գերիներին, անհետ կորածներին
- ԿԽՄԿ. 309 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում
- Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանին վերադարձնել առնվազն 33 գերիների. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա