«Հերիք եղավ, ձեր երեխեքն էղնին, ի՞նչ կենեք». Գերիների հարազատներ
«Գերի չընկան, գերի տվին»։ «Երկու տղա ունեմ, երկուսին էլ տարել են»։ «Երկուս ու կես տարի է անցել, հըլը ձեր երեխեքն էղնին, ի՞նչ կենեք»։
Իրենց բողոքը, գանգատն այսօր ներկայացնում էին արցախյան երրորդ պատերազմում գերեվարված ու մինչ այսօր Բաքվի բանտերում գտնվող շիրակցիների հարազատները, ծնողները։ Նրանք փակել են Բավրայի անցակետտանող ճանապարհը՝ իշխանություններից պահանջելով ամեն բան անել իրենց որդիներին, հարազատներին տուն վերադարձնելու համար։
«Մեզ ասում են ճանապարհ եք փակել, պետությանը վնաս եք տալիս։ Բա երկուս ու կես տարի մեր երեխեքը բանտում են, վնաս չե՞ք տալիս։ Իրենց համար ապագա կա, մեզ համար չկա»,-բողոքում են նրանք։