Իրավապաշտպանը՝ Փաշինյանին. Հանգիստ թողեք այդ կնոջը։ Ամոթ է
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է.
«Վարչապետի ուղղությամբ հովանոց նետած կնոջ դեմ քրեական գործ է հարուցվել, ավելին, նրան ձերբակալել էին, ապա ազատ արձակել։ Ակնհայտ է, որ Բերձորից տեղահանված կինը բողոք է ունեցել, այսպիսով ցանկացել է վարչապետի ուշադրությանն արժանանալ, փոխարենը հայտնվել է ոստիկանությունում՝ պաշտոնատար անձի նկատմամբ բռնության փորձի մեղադրանքով։ Կարող էր չէ վարչապետը հետաքրքրվել, թե ինչու է կինը ընդվզում իր դեմ, ուշադրությամբ լսեր նրան, խոնարվել նրա առջև, ինչպես ժամանակներ առաջ խոստանում էր ՀՀ քաղաքացիներին։ Այսպիսի վարքը առաջին հերթին հենց վարչապետին է պետք։ Ի վերջո ձեր որոշումների հետևանքով է կինը հայտնվել փողոցում։ Հանգիստ թողեք այդ կնոջը։ Ամոթ է»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի ուղղությամբ անձևրանոցը նետած կինը չի զղջում իր արարքի համար. Aravot.am
- Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինն ազատ է արձակվել
- Սուրեն Սուրենյանց. Իշխանությունը պետք է պատրաստ լինի, որ «սպանված» պետության քաղաքացին կարող է անձրևանոց նետել վարչապետի ուղղությամբ
- Վայոց Ձորի մարզում Փաշինյանի ուղղությամբ անձրևանոցը նետած կինը Բերձորից տեղահանվածներից է
- Վայոց Ձորում անձրևանոցը նետել են Փաշինյանի ուղղությամբ