«Հայաստան» խմբակցության պատգամավորները մեկնել են Սյունիք
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մի քանի խմբով այս պահին մեկնում են Սյունիքի մարզի մի քանի ուղություններով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեԼ է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Խմբակցությունը որոշում է կայացրել, գնում են։ Մի երկու– երեք ժամից կհասնեն»,– ասել է նա։
Հարցին, թե որ ուղղություններով և ովքեր են կոնկրետ մեկնել, Մանուկյանը չի պատասխանել։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ: ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկել են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով, հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան