«Հրապարակ». Ինչ են քննարկել ՔՊ-ականները շուրջ երեք ժամ
«Հրապարակ» թերթը գրում է.
««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երեկ ֆրակցիայի փակ նիստ է արել, որի ժամանակ քննարկվել են վաղը մեկնարկելիք ԱԺ նիստերի օրակարգային հարցերը: Նիստը տևել է մոտ երեք ժամ:
Ժամանակի առյուծի բաժինը ՔՊ-ականները նվիրել են ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդության հարցին:ՔՊ-ում միակարծիք չեն եղել՝ զրկել, թե չզրկել ընդդիմադիրին: Ոմանք հակված են եղել Սահակյանին ներել՝ փաստարկելով, որ այդպիսով հանրության վրդովմունքը կզսպեն՝ իշխանականների մասնակցությամբ աղմկահարույց վերջին դեպքերի կապակցությամբ:
Սակայն ՔՊ մեր աղբյուրը նկատեց, որ այդ տեսակետի կողմնակիցներն ավելի շատ «բոչկա էին գլորում» ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ՝ եթե վերջինին չենք պատժում, ապա ընդդիմադիրին էլ պետք ներել: Սակայն քաղաքական որոշումն ի սկզբանե ընդունված է եղել և Սահակյանը կզրկվի անձեռնմխելիությունից:
Մեզ ասացին,որ Ալեն Սիմոնյանն, ընդունելով թիմակիցների ակնարկը, կիսվել է իր հետ կապված վերջին միջադեպի մասին, խոստովանել, որ միգուցե չպետք է տրվեր էմոցիաներին։ Խորհուրդ է տվել կուսակիցներին իր պես չտրվել սադրանքներին՝ հասկացնելով, որ ով էլ լիներ իր փոխարեն նույնը կաներ։ Ի դեպ, ի հեճուկս տարածված լուրերի, խմբակցության նիստում որևէ մեկը ԱԺ նախագահի հրաժարականի հարց չի բարձրացրել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա