Այդպես չէր լինի, եթե մենք ունենայինք գործող ազային առաջնորդ. Սենոր Հասրաթյան
Արցախի ՊԲ գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Լինել առաջնորդ, նախևառաջ նշանակում է ունենալ անձնականը հանուն ընդհանուրի զոհաբերելու կարողություն...
Իրական առաջնորդներ դառնում են ոչ թե քայլելով ու ճամարտակելով, այլ ազգի համար ճակատագրական պահերին գործելով ու հաղթելով...
Առաջնորդի հզորության ակունքը սեփական ժողովուրդն է՝ անկախ նրա շերտերի հայացքներից ու մոտեցումներից, «նախկին»ու «ներկա» լինելուց, առաջնորդի հանդեպ դրսևորվող բարեհաճ կամ տհաճ վերաբերմունքից...
Մեր ժողովրդն ունեցել է և՜ մեկը, և՜ մյուսը... Սակայն հազարամյակների պատմությունը ցույց է տալիս, որ մենք ավելի հաճախ գնացել ենք ոչ թե գործողների և հաղթողների, այլ քայլելով ճամատակողների հետևից...
Այսքանից հետո, թերևս, պատահական չէ, որ այսօր թշնամին արդեն հրետակոծում է Տեղ գյուղի մատույցները...
Հավատացե՜ք, այդպես չէր լինի, եթե մենք ունենայինք գործող ԱԶԳԱՅԻՆ առաջնորդ...»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան