«Նիկոլ Փաշինյան» անվանումը համարժեք է դարձել կորստին, զիջմանը և ողբերգությանը․ Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Իշխանությունը հասարակության ուզում է համոզել, թե Ադրբեջանի հետ բանակցելու, պայմանավորվելու և խաղաղություն ապահովելու հնարավորություն և ունակություն ունի:
Առանց անվտանգային շինարարարության, առանց արտաքին համարժեք քաղաքականության, առանց արդյունավետ պետական կառավարման ո´չ պայքարի, ո´չ հաղթանակի հնարավորություն չի լինելու:
Ադրբեջանի առաջ ստորանալով, զիջելով, հանդուրժելով խաղաղություն երբեք չի լինելու:
«Նիկոլ Փաշինյան» անվանումը համարժեք է դարձել կորստին, զիջմանը և ողբերգությանը:
Փառք ու պատիվ այն զինվորականներին, ովքեր այս ծանր վիճակում իրենց վրա են վերցնում իրադրության ողջ ծանրությունը և մարտ վարում:
Հավերժ փառք այս ու սրան նախորդող ժամանակահատվածում նահատակված մեր հերոսներին»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան